Logo

Articles

Օբամայի վարկանիշը լատինաամերիակցիների շրջանում մեծ է

latinos 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իսպանալեզու ընտրողների շրջանում գերազանցում է իր մրցակից, հանրապետական Միթ Ռամնիին: Ընդ որում, լատինաամերիկացիների մեծ մասը կարծում են, որ տնտեսության խնդիրներն ավելի կարեւոր են, քան միգրացիոն օրենսդրությունը: Եթե Օբամային աջակցում է հարցմանը մասնակցածների 70 տոկոսը, ապա Ռամնիին՝ միայն 26 տոկոսը: Եվս 3 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, 1 տոկոսը աջակցում է այլ թեկնածուների: 2008 թ. Օբամային աջակցեց լատինաամերիկացիների 67 տոկոսը: ORC International ընկերության հարցման մասնակիցների 44 տոկոսը տնտեսությունը համարում են առաջանահերթ խնդիր կառավարության եւ նախագահի թեկնածուների համար: Նշենք, որ հենց տնտեսական հարցերի շուրջ է կառուցված Միթ Ռամնիի քարոզարշավը: Ընդ որում, իսպանալեզու ընտրողների 68 տոկոսը ենթադրում է, որ Օբաման ավելի հաջողությամբ կհաղթահարի տնտեսական դժվարությունները: Նախագահական ընտրություններին կարող է քվեարկել 23.7 մլն լատինաամերիկացի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.