Logo

Articles

Փարիզում մեկնարկել է խոշոր ավտոշոուն

Created on Saturday, 29 September 2012 01:12 Written by AMGA TV

mclaren 4Փարիզում երեկ՝ սեպտեմբերի 27-ին բացվել է Paris Motor Show 2012 միջազգային ավտոսալոնը: Ցուցահանդեսի ընթացքում, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը, հարյուրից ավելի նորույթներ կցուցադրվեն 23 երկրների 270 ավտոմոբիլային մակնիշներից: Երեկ եւ այսօր ցուցահանդեսն աշխատել է միայն մամուլի ներկայացուցիչների համար, եւ երկու օրում ավտոշոու է այցելել շուրջ 13 հազար լրագրող աշխարհի 103 երկրներից: Այցելուների համար ավտոշոուն կբացվի սեպտեմբերի 29-ին: Կազմակերպիչների գնահատումների համաձայն՝ ավտոսալոն կգա մեկ միլիոնից ոչ պակաս մարդ: 2010-ին ավտոսրահ էր այցելել մեկ միլիոն, իսկ 2008-ին, 1,2 միլիոն մարդ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.