Logo

Articles

Զվարթնոցում երկու օրենքով գող է ձերբակալվել

gorer 5Ռուսաստանից Երեւան ժամանած երկու քրեական հեղինակություն՝ օրենքով գող է ձերբակալվել Զվարթնոց օդանավակայանում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվել են Արտեմ Առաքելյանն ու Թեմուրի Միրզոեւը։ Առաքելյանը Լիպեցկի ամենահայտնի քրեական հեղինակությունն է: Արտեմ Առաքելյանը ԱՊՀ տարածքում ամենահայտնի օրենքով գողի՝ Դեդ հասան մականունով Հասան Ուսոյանի կողմնակիցներից է, եւ Երեւան էր ժամանել, որպեսզի ծանոթանա Հայաստանի քրեական հեղինակությունների հետ օրենքով գողի կարգավիճակով։ Առաքելյանին հայաստանյան քրեականներին պետք է ներկայացներ Դեդ Հասանի ազգական Թեմուրի Միրզոեւը կամ Թիմուր Սվերդլովսկին։ Արտեմ Առաքելյանին քրեական աշխարհում ճանաչում են, որպես Արտյոմ Լիպեցկի։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.