Logo

Articles

Մոսկվայում հայ գործարարի են սպանել

Created on Wednesday, 26 September 2012 00:57 Written by AMGA TV

hoot 4Մոսկվայում պատվերով գնդակահարել են հայ գործարար Սերգեյ Ավակովին` Ռոստելեկոմի թափ-մենեջերներից մեկին: Սպանությունը տեղի է ունեցել երկու օր առաջ Մոսկվայի Հյուսիսարեւմտյան շրջանում: հարձակման է ենթարկվել Audi A8-ը, որում 2 տղամարդ են եղել: Վարորդը տեղում մահացել է, ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց: Երկրորդ տուժածը 30-ամյա Ալեքսեյ Վլասովն է` նավթային ընկերության ֆինանսական տնօրենը: Նրանց վրա հարձակումը նախապես ծրագրված է եղել: Ներկայումս քննիչները զննում են հսկիչ տեսախցիկների տեսագրությունները եւ հարցաքննում են Ավակովի գործընկերներին` սպանության դրդապատճառները բացահայտելու նպատակով: Հանցագործները սպանության են դիմել 12 միլիոն ռուբլու համար: Տեսագրութուններում երեւում է, որ արծաթագույն մեքենան հանդիպակաց գոտում վազանցում է խցանման մեջ եղած 2 մեքենայի: Մի վայրկյան անց նրանից դուրս են թռչում դիմակներով զինված տղամարդիկ եւ հարձակվում սեւ Audi A8-ի վրա: 3 կրակոցից հետո A8-ի վարորդը` 29-ամյա Սերգեյ Ավակովը վախեցած սեղմվում է կողնակին: Ավազակները մեքենայից տարել են 12 միլիոն ռուբլի պարունակող պայուսակ: Ըստ ականատեսների` Ալեքսեյ Վլասովը միայն ոտքի կրակոցով չի ազատվել: Հարձակվողներից մեկը նրա գլխին մուրճով հարվածներ է տեղացել, ապա թաքնվել դեպքի վայրից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.