Created on Tuesday, 25 September 2012 22:44 Written by AMGA TV
Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ շարունակվում է բարեգործական լայնամասշտաբ եւ շարունակական բնույթ կրող ծրագիրը, որի շրջանակներում արդեն մոտ մեկ տարի է՝ անօթեւան հարյուրավոր ընտանիքներին եւ երեխաներին, Գյումրու ծերերի տուն-ինտերնատում խնամվողներին եւ աշխատակազմին օգնություն է ցուցաբերվում: Բարերարի աջակցությամբ այսօր նաեւ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին եւ աշխատակիցներին տրամադրվեց հագուստներ: Էլվիս Մադաթյանի տրամադրած հագուստները բուժկենտրոնին է հանձնել «Շիրակ-կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը, ով նշել է, թե բարերարը անշահախնդիր օգնություն է ցուցաբերում կարիքավորներին, եւ նրա գործունեությունը կրելու է շարունակական բնույթ: Դուք նույնպես կարող եք կապվել Էլվիս Մադաթյանի հետ՝ 818.406. 4444 հեռախոսահամարով եւ մասնակիցը դառնալ նրա աստվածահաճո նախաձեռնությանը: