Logo

Articles

Լոս Լիոնես քենյընի մոտ մարդկային մնացորդներ են գտել

liones 4Լոս Անջելեսի PACIFIC PALISADES թաղամասում անցորդները մարդկային մնացորդներ են հայտնաբերել: Դիակի ինքնությունը դեռեւս չի պարզվել: Ոստիկանությանը ահազանգել են շաբաթ առավոտյան, ժամը 11:15-ի սահմաններում 500 Los Liones Drive հասցեից եւ հայտնել, թե մարդկային գանգ են գտել: Քննիչները դեպքի վայրում այլ մնացորդներ էլ են հայտնաբերել, որոնք , ամենայն հավանականությամբ պատկանում են միեւնույն անձին: Դատական բժիշկները ներկայումս փորձաքննություն են իրականացնում, սակայն ոստիկանությունը չի բացառում, որ դիակը պատկանում է դեռեւս հուլիսին անհետացած 22-ամյա USLA-ի ուսանող Դեվիդ Գոսըրին, ում մեքենան հայտնաբերվել էր Լոս Լիոնես քենյընի մերձակայքում: Նրա հարազատները եւս կարծում են, որ դիակը Դեվիդին է պատկանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.