Logo

Articles

Օդապարիկն ընկել է Նյու Մեքսիկոյում

bloon 5 Նյու Մեքսիկոյի Ալբուքըրքի քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ութ մարդ է եղել առետւրային օդապարիկում, որն ընկել է Ռիո-Գրանդե գետը: Ալբուքըրքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մելիսա Ռոմերոն հայտնել է, թե օդապարիկը ընկել է նախօրեին վաղ առավոտյան, երբ փորձել է օդում մանեւր իրականացնել: Չորս մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից երեքին տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Փրկարարները հատուկ միջոցներ են գօտագործել տուժածներին գետի հունից դուրս բերելու համար, իսկ Բերնալիյո շրջանը նաեւ նավ է ուղարկել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.