Logo

Articles

Oբամայի շաբաթական ելույթը

weekly 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ միջին դասի տնտեսական իրավիճակը կայունացնելու համար աշխատատեղ ստեղծելու պատասխանատվությունն ընկած է Կոնգրեսի վրա: Այս քննադատությամբ է նա հանդես եկել ամերիկացիներին ուղղված իր շաբաթական ելույթում: Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը կանգնած է նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսությանը զարկ տալու ու հասարակության միջին դասն ամրապնդելու ծրագրերի առջեւ։ Նա հայտարարել է նաեւ, թե Կոնգրեսում հանրապետականները դեմ են քվեարկել բանակի վետերաններին աշխատանքի տեղավորելու գործում օգնություն ցուցաբերելու օրենքի նախագծին։ -Նրանք, մինչեւ արձակուրդի մեկնելը, չափազանց դանդաղ են գործել գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց ու անշարժ գույք ունեցող ամերիկացիներին օժանդակելու հարցում եւս,- ասել է նախագահը։ Օբաման հորդորել է ԱՄՆ-ի քաղաքացիներին դիմել իրենց կոնգրեսականներին՝ պահանջելով, որ նրանք շարունակեն այս նախագծերի համար աշխատանքները, երբ վերադառնան աշխատանքի նախագահական նոյեմբերյան ընտրություններից հետո։ Ի պատասխան դրան, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Ջեֆֆ Սեշընսը մեղադրել է դեմոկրատներին ոչ բալանսավորված բյուջեի ներկայացման մեջ, ինչպես նաեւ սխալ է անվանել Օբամայի վարած տնտեսական քաղաքականությունը` ասելով, որ վարչակազմը սխալ է ներկայացնում բյուջետային պլանն ու կրճատ ներկայացնում երկրի պարտքն ու տնտեսության բարելավման աշխատանքները

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.