Logo

Articles

Գուանտանամոյից բանտարկյալներին կազատեն

Gant 5ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Կուբայում Գուանտանամոյի բանտի 55 բանտարկյալների անունները, որոնք շուտով պետք է ազատ արձակվեն: Ազատելուց հետո նրանց մտադիր են ուղարկել ոչ թե հայրենիք, այլ մեկ ուրիշ պետություն: Agence France-Presse-ի փոխանցմամբ, ցուցակը հրապարակվել է` չնայած ավելի վաղ ընդունված որոշման՝ ազգային անվտանգության նկատառումներով եւ արտաքին քաղաքական պատճառներով չհրապարակել նրանց անունները: Ցուցակում ներառված է նաեւ Բրիտանիայից վերջին բանտարկյալի անունը, որի ազատ արձակմանը Բրիտանիան փորձում է հասնել վերջին երկու տարիներին, ինչպես նաեւ Թունիսի 5 քաղաքացիներ: Նշենք, որ Գուանտանամոյի բանտում այժմ պահվում է 167 բանտարկյալ: Նրանց մեծ մասը մեղադրվում է ահաբեկչական գործողությունների մասնակցելու համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.