Logo

Articles

Սենատը հաստատեց կառավարության ֆինանսավորումը

senattt 4senattt 4Շաբաթ առավոտյան ԱՄՆ Սենատը քվեարկել է դաշնային կառավարությանը եւս վեց ամսով ֆինանսավորելու օգտին, ինչը թույլ է տվել խուսափել կառավարության աշխատանքի դադարեցումից հոկտեմբերի սկզբին: Այդ որոշման օգտին քվեարկել են 62 սենատորներ, դեմ՝ 30-ը: Ակնկալվում է, որ Օբաման առաջիկա օրերին ստորագրությունը կդնի օրինագծի տակ՝ դրան օրենքի կարգավիճակ տալով

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը կոչ է արել Սենատին քվեարկության չդնել օրինագիծը, քանի դեռ քննարկման չի դրվել Պակիստանին, Եգիպտոսին եւ Լիբիային ֆինանսական օգնությունից զրկելու հարցը, սակայն Սենատում մեծամասնություն կազմող դեմոկրատները հասել են իրենց ուզածին: Իսկ օտարերկրյա օգնության օրինագծին դեմ են արտահայտվել 1 սենատոր, կողմ միայն 10-ը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.