Logo

Articles

Վանդալիզմ Փարիզում

arcakh 4Սույն թվականի սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք TopResa' 2012 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները: Դեպքի մասին իրազեկվելուն պես, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, եւ միջադեպն արձանագրվել է: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ: Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ: Ամենայն հավանականությամբ տաղավարը գիշերով ոչնչացրել են ադրբեջանցի մասնակիցները, որոնք վրդովել էին Արցախի մասնակցության փաստից: Նշենք, որ հայկական տաղավարի նախկին տեսքն ամբողջովին վերականգնված է, եւ Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.