Logo

Articles

Ռամնին փորձում է արդարանալ

Screen Shot 2012-09-20 at 9.48.54 PMՄիացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին փորձել է հարթել իր իսկ կողմից ստեղծված անհարմար դրությունը, երբ նա ամերիկացիների գրեթե կեսին՝ Օբամայի կողմնակիցներին, անվանել էր աղքատ: Այս նախընտրական մրցապայքարի կենտրոնական հարցը ոչ թե նրանում է, թե ով է հոգ տանում երկրի աղքատ ու միջին խավի մարդկանց մասին, այլ այն, թե ով կարող է նրանց օգնել: Ես կարող եմ, նա (Օբաման) չի կարող: Եվ նա դա ապացուցել է վերջին 4 տարում,- ասել է Ռամնին՝ Ատլանտա քաղաքում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ: Հիշեցնենք, որ Միթ Ռամնին օրերս կայացած մասնավոր հովանավորների հետ ընթրիքի ժամանակ վատ էր արտահայտվել Բարաք Օբամայի կողմնակիցների մասին: Թաքնված տեսախցիկով արված տեսագրության մեջ հանրապետական թեկնածուն ասել էր, որ ամերիկացի ընտրողների 47 %-ը, ովքեր աջակցում են Օբամային, չեն վճարում եկամտահարկեր եւ ձրիակեր են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.