Logo

Articles

Բռնվել է ամենափնտրվող թմրաբարոնը

enes 4Վենեսուելայի տարածքում ձերբակալվել է կոլումբիացի ամենափնտրվող թմրաբարոն Դանիել Խելագար Բարերան: Բարերայի ձերբակալության մասին հայտնել է Կոլումբիայի նախագահ Մանուել Սանթոսը: Կոլումբիացի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին, ինչպես նաեւ Վենեսուելայի կառավարությանը Բարերայի ձերբակալման գործում ցուցաբերած աջակցության համար: Գործողությունը Վաշինգթոնից կառավարել է Կոլումբիայի ոստիկանության գեներալը: Հատուկ գործողությունների մանրամասները Կոլումբիայի իշխանությունները խոստանում են բացահայտել հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ: Բարերային ձերբակալման համար Կոլումբիան խոստացել էր 2,7 միլիոն դոլար պարգեւ, եւս 5 միլիոն խոստացել էր ԱՄՆ-ն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.