Logo

Articles

Endeavour-ը մեկնում է Լոս Անջելես

endever 4Շահագործումից հանված Endeavour տիեզերանավն այսօր մեկնարկել է իր եռօրյա ուղին Ֆլորիդայից դեպի Լոս Անջելես: Այսօր հատուկ սարքավորված Boeing 747 ինքնաթիռը տիեզերական շաթլը բարձրացրել է օդ: Endeavour-ն արդեն վայրէջք է կատարել իր առաջին կանգառում՝ Թեքսըսի Հյուսթըն քաղաքի միջազգային օդանավակայանում: Ուրբաթ օրը տիեզերանավը կհասնի իր վերջնակետին, եւ նրան փողոցներով կտեղափոխեն Կալիֆոռնիական գիտական կենտրոն: Նման գործողություն պատմության ընթացքում առաջին անգամ է կատարվում, տիեզերական մաքոքն ունի 24 մետր երկարություն, եւ հինգ հարկանի շենքի բարձրություն, ուստի ճանապարհին 12 մղոն երկարությամբ կտրվելու են մոտ 400 ծառեր: NASA-ի շաթլները շահագործումից դուրս գալուց հետո դարձել են հանրության սեփականությունը եւ որպես ցուցանմուշ հանգրվանել ամերիկյան քաղաքներում: Atlantis-ը մնալու է Ֆլորիդայում՝ Քենեդու անվան կենտրոնում, Discovery-ն ցուցադրվելու է Վաշինգթոնում, իսկ Enterprise-ն արդեն տեղափոխել են Նյու Յորք: Endeavour –ը NASA-ի բազմակի օգտագործման, Space Shuttle ծրագրի 5-րդ շաթլն է: Endeavour-ն առաջին անգամ բաց տիեզերք է դուրս եկել 1992թ. մայիսին եւ բազմաթիվ առաքելություններ իրականցրել տիզերքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.