Logo

Articles

Չիկագոյի գործադուլը դադարեցվեց

contr 4Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Չիկագոյի դպրոցների պատվիրակների համագումարում որոշում է ընդունվել դադարեցնել 8 օր տեւած գործադուլը: Կրթության ոլորտի աշխատակիցները բողոքում էին աշխատաժամերի երկարացման եւ մանկավարժների աշխատանքի որակի գնահատման նոր համակարգի ներդրման դեմ: Ուսուցիչներն արդեն այսօր վերադարձել են աշխատանքի: Այսօր, գործատուների հայցով, նշանակված էր գործադուլի օրինականության հարցի դիտարկումը: Տեղի օրենքներով` ոչ տնտեսական պատճառներով գործադուլներն արգելված են: Գործադուլը դադարեցնելու որոշումը կայացվել է պատվիրակների ձայների ճնշող մեծամասնությամբ: Ժողովին մասնակցել է ավելի քան 800 մարդ: Ներկայումս Չիկագոյում շուրջ 29 հազար ուսուցիչ դեռ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել: Համաձայն նոր պայմանների` ուսուցիչները զրկվում են մի շարք փոխհատուցման վճարներից, սառեցվում է կրթության ոլորտի աշխատակիցների ապահովագրության ծրագիրը, երկարացվում է աշխատանքային օրը: Նշենք, որ Չիկագոյում ուսուցիչների բազային աշխատավարձը բարձր չէ` տարեկան 68 հազար դոլար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.