Logo

Articles

Լինդսի Լոհանին կրկին ձերբակալել են

lindsey 8Հոլիվուդյան աստղ, սկանդալային համբավով դերասանուհի Լինդսի Լոհանը կրկին խնդիրներ ունի օրենքի հետ: 26-ամյա Լոհանին ձերբակալել են Նյու Յորքում, երբ նա վրաերթի է ենթարկել մի անցորդի ու լքել դեպքի վայրը: Լոհանն իր Porsche Cayenne մեքենան կայանելիս է եղել Dream Hotel-ի մոտ, երբ հարվածել է մի անցորդի՝ վնասելով նրա ոտքը: Ականատեսների վկայությամբ, Լինդսին եւ նրա ընկերները դուրս են եկել մեքենայից, նայել, որ մեքենան վնասված չէ եւ հեռացել են՝ չմտահոգվելով տուժածի մասին: Կես ժամ անց նա կրկին երեւացել է փողոցում, եւ նրան անմիջապես ձերբակալել են: Դերասանուհուն ծանուցագիր են ներկայացրել՝ դատարան ներկայանալու, եւ ազատ են արձակել: Նշենք, որ Լինդսի Լոհանն արդեն գտնվում է փորձաշրջանի մեջ՝ անսթափ վիճակում մեքենա վարելու գործով: Եթե Լոհանին մեղավոր ճանաչեն, նրան ազատազրկում է սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.