Logo

Articles

Լոս Ֆելիզում ոստիկանները վթարի են ենթարկվել

poliii 4 Լոս Անջելեսի ոստիկանության երկու աշխատակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել, երբ նրանց պարեկային մեքենան վթարի է ենթարկվել Լոս Ֆելիզում կեսգիշերին մոտ: Միջադեպը տեղի է ունեցել Los Feliz Boulevard-ի եւ Riverside Drive-ի խաչմերուկում: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ոստիկանները հետապնդելիս են եղել կասկածյալին, երբ նրանց մեքենան բախվել է արգելապատնեշին եւ հարվածել լուսացույցին: Միջադեպի հետեւանքով այլ մեքենաներ չեն վնասվել: Ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Օրինախախտին հաջողվել է հեռանալ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.