Logo

Articles

Վթար Միշըն-Հիլլզում

mishen 4Վեց մարդ է վիրավորվել Միշըն Հիլլզում տեղի ուենցած վթարի հետեւանքով, երբ իրար էին բախվել միանգամից չորս ավոտմեքենաներ: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին մոտ: Ռանըլդ Ռեյգըն (118) մայրուղուվ ընթացող ամենագնացն անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել սարքավորումներ տեղափոխող բեռնատաին: Սերժանտ Լերրի Ջոնսի խոսքով, բեռնատարի վարորդն իր հերթին կորցրել է կառավարումն ու հարվածել երկու այլ մեքենաների: Նախապես հաղորդվում էր, թե տուժածներից երեքը ծանր վիճակում են, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հերքել է տեղեկությունը եւ նշել, որ հիվանդանոց տեղափոխված բոլոր տուժածներին դուրս են գրել: Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.