Logo

Articles

Փոթորիկ ԱՄՆ արեւելքում

poto 4Մոտ 15 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության մայրաքաղաք Վաշինգթոնում եւ հարակից նահանգներում մոլեգնած փոթորկի պատճառով: Երեկվանից Վաշինգթոն, Նյու Յորք, Քանեքթիքըթ նահանգներում հորդառատ անձրեւներ են տեղացել, փոթորիկը հարյուրավոր ծառեր է տապալել, շատ ճանապարհներ հեղեղվել են: Pepco ընկերության տվյալներով, միայն Վաշինգթոնում հոսանքազրկվել է 15 հազար բաժանորդ՝ հոսանքալարերի վնասման պատճառով: Լուրջ վնաս է կրել նաեւ Քանեքթիքըթի Սթենֆորդ քաղաքը: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, առայժմ արտակարգ դրություն մտցնելու կարիք չկա:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.