Logo

Articles

ԱՄՆ ամենակեղտոտ քաղաքը

zibil 3ԱՄՆ-ի ամենակեղտոտ քաղաք է ճանաչվել Նյու Յորքը: Ճանապարհորդություններ եւ հանգիստ հանդեսի տվյալներով, ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքը վատացրել է ցուցանիշներն անցյալ տարվա համեմատությամբ. այն ժամանակ նա ցուցակում զբաղեցնում էր հինգերորդ հորիզոնականը: Հարցման մասնակիցների կարծիքով՝ Նյու Յորքը նաեւ ԱՄՆ-ի ամենաաղմկոտ քաղաքն է, իսկ նրա բնակիչները՝ ամենակոպիտը երկրում: Մյուս կողմից Նյու Յորքն առաջին տեղն է զբաղեցնում ոճավոր հագնված մարդկանց, թանկ խանութների եւ թատրոնների թվաքանակով: Բացի Նյու Յորքից, հակառեյտինգի առաջին հնգյակի մեջ են մտել Նոր Օռլեանը (Լուիզիանա նահանգ), Բալթիմորը (Մերիլենդ նահանգ), Լոս Անջելեսը (Կալիֆոռնիա նահանգ) եւ Ատլանտան (Ջորջիա նահանգ): Հարցմանը մասնակցել է 35 հազար մարդ: Գնահատվել է Միացյալ Նահանգների 35 խոշոր քաղաք: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.