Logo

Articles

Վրաերթ Վեն Նայսում

VRAAAA 713 եւ 14 տարեկան երկու դեռահասներ քայլում էին մայթով, երբ նրանց վրաերթի է ենթարկել փիքափի վարորդը: Վերջինս, դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել: Միջադեպը տեղի է ունեցել Վեն Նայսում, Vanowen Street-ում, առավոտյան ժամը 7:02-ի սահմաններում: Տղային եւ աղջկան տեղափոխել են Northridge Hospital Medical Center: Ոստիկանության փոխանցմամբ, տղան մի շարք կոտրվածքներ ունի, իսկ աղջիկն ուղեղի ցնցում, սակայն նրանց կյանքին առաջյժմ ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը հին, կանաչ փիքափով է եղել, որի ձախ հատվածը վնասված է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.