Logo

Articles

Հրդեհ Կորեաթաունում

koreata 4Մեկ մարդ լրջորեն այրվել է, եւս երեքը մարմնական վնասվածքներ են ստացել երեկ ուշ երեկոյան Կորեաթաունում, չորսհարկանի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով: Ահազանգը ստացվել է ժամը 8:15-ի սահմաններում, 500 Normandie Avenue հասցեից: Ավելի քան 70 հրշեջներ են մասնակցել կրակի մարման աշխատանքներին: 28-ամյա տղամարդը մնացել է կրակե թակարդի մեջ եւ լրջորեն այրվել: Նրան ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնի մակերեսի 85 տոկոս այրվածքներով, տեղափոխել են հիվանդանոց: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայըն Համֆրիի խոսքով, 58-ամյա մի կին ծխահարվել է եւ գտնվում է ծանր վիճակում: 45-ամյա տղամարդն ու 14-ամյա աղջիկը ավելի նվազ ծանրության վնասվածքներ են ստացել: Շենքի 63 այլ բնակիչների տարհանել են եւ նրանց այժմ ապաստան են տվել Կարմիր խաչի կենտրոնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.