Logo

Articles

Ռամնին հայտնվել է սկանդալի մեջ

rrrrom 5ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին հայտնվել է հերթական, սակայն այս անգամ ծանր սկանդալի մեջ: Ռամնին Օբամայի օգտին քվեարկողներին ձրիակեր է անվանել, ովքեր ապրում են պետության հաշվին: Նկարահանումն իրականացվել է թաքնված տեսախցիկով փակ միջոցառման ժամանակ, երբ թեկնածուն ելույթ էր ունենում պոտենցիալ հովանավորների առաջ: Այն հայտնվել է Mother Jones ամսագրի կայքում: -Նրա կողմից են մարդկանց 47 տոկոսը, ովքեր կախված են կառավարությունից եւ զոհ են ձեւանում ` հավատալով, որ կառավարությունը պարտավոր է հոգալ նրանց մասին: Ինձ երբեք չի հաջողվի համոզել նրանց այն հարցում, որ իրենք պետք է անձնական պատասխանատվություն կրեն եւ հոգ տանեն իրենց մասին,-ասում է Ռամնին տեսագրության մեջ: Նա նաեւ ընդգծել է, որ այդ մարդիկ հարկեր չեն վճարում: Ռամնին նշել է, որ իրեն մտահոգում է, թե ինչպես կքվեարկեն լատինաամերիկյան ծագումով ամերիկացիները: Եթե նրանք աջակցեն դեմոկրատներին, այնպես, ինչպես անցյալ անգամ աֆրոամերիկացիներն էին աջակցել, ապա մենք խնդիր կունենանք ոչ միայն որպես կուսակցություն, այլ նաեւ որպես ազգություն,-հայտնել է հանրապետականը: Ի դեպ, նա նաեւ նշել է, թե իր քարոզիչները լուրջ աշխատանք են տանում, ողջ աշխարհով մեկ, քարոզարշավ անում՝ Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում։ Ռամնիի այս հայտարարությանը կտրուկ է արձագանքել նախագահ Օբամայի շտաբը՝ արտահայտությունը վրդովեցուցիչ անվանելով: -Դժվար է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում պատկերացնել մեկին, ով նման ատելությամբ է արտահայտվում ժողովրդի կեսի մասին,- նշել են Օբամայի շտաբից: Իսկ Միթ Ռամնին հայտարարել է, թե իր խոսքերն այնքան էլ նրբագեղ չէին, սակայն այդպես էլ ներողություն չի խնդրել ընտրողներից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.