Logo

Articles

Օբաման առաջատար է

obarom 3ԱՄՆ գործող նախագահ, վերընտրվել պատրաստվող Բարաք Օբաման շարունակում է իր ժողովրդականությամբ առաջ անցնել մրցակից` հանրապետական Միթ Ռամնիից: Այս մասին են վկայում Reuters գործակալության եւ Ipsos սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցումների տվյալները: Ըստ տվյալների` եթե հենց այսօր անցկացվեին ընտրություները, ապա Օբամային իրենց աջակցությունը կհայտներ ընտրողների 48 տոկոսը, իսկ Ռամնիին` 43 տոկոսը: Անցած հինգշաբթի դեմոկրատ եւ հանրապետական թեկնածուներին աջակցող ընտրազանգվածը կազմել է համապատասխանաբար 48 եւ 41 տոկոս: Մասնագետները նաեւ պարզել են, որ գրանցված ընտրողների 37 տոկոսը երկրի տնտեսության վերականգնման Օբամայի ծրագիրը համարում է ավելի լավը, քան Ռամնիինը: Ռամնիի տնտեսական ծրագրին հավանություն տվողները կազմում են 34 տոկոս: Հարցվածների 40 տոկոսը աջակցություն է հայտնել Սպիտակ տան ներկայիս ղեկավարի տնտեսական քաղաքականությանը: Այդ հարցում Ռամնիին աջակցում է ընտրողների 36 տոկոսը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.