Logo

Articles

Հարցաքննել են սկանդալային ֆիլմի ստեղծողներից մեկին

Created on Tuesday, 18 September 2012 03:14 Written by AMGA TV

 muuus 4Մուսուլմանների անմեղությունըսկանդալային ֆիլմի ստեղծագործական խմբի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Նակուլա Բասիլի Նակուլան, Կալիֆորնիայում բերման է ենթարկվել հարցաքննման՝ խարդախության համար դատվածության փորձաշրջանը խախտելու համար: Ոստիկանությունը հայտարարել է, թե 55-ամյա Նակուլա Բասիլին ինքնակամ է լքել իր տունը եւ ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել բաժին: Նախկինում ֆինանսական հանցագործությունների համար դատապարտված Նակուլային, ով հանդիսանում է ԱՄՆ-ի Ղպտի կազմակերպության անդամ, գտել են Associated Press գործակալության լրագրողները սեփական հետաքննության արդյունքում: Նակուլան կասկածվում է ֆիլմի ստեղծողներին կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու մեջ: Նակուլան ձեռնաշղթաներով չի եղել: Կապվա՞ծ է արդյոք նրա հարցաքննությունը ֆիլմի ստեղծմանը մասնակցելու հետ, չի հայտնվում:

Հարցաքննությունից հետո Նակուլան հայտարարել է, որ մտադիր չէ տուն վերադառնալ:

-Նա անհետացել է: Մենք չգիտենք, թե ուր է գնացել: Նա ասաց, որ չի վերադառնա տուն,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ավելի ուշ անհետացել են նաեւ նրա ընտանիքի անդամները, որոնք ամենայն հավանականությամբ թաքնվել են մահմեդականների հնարավոր վրեժխնդրությունից: Նակուլան չի հերքում, որ ցուցաբերել է լոգիստիկական եւ կազմակերպչական աջակցություն ֆիլմի ստեղծողներին, միեւնույն դեպքում պնդել է, որ չի հանդիսանում ֆիլմի ռեժիսորը, չնայած, որ անձամբ ծանոթ է նրա հետ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.