Logo

Articles

Պրոֆեսորին կդատեն սպանության համար

Created on Friday, 14 September 2012 01:54 Written by AMGA TV

prof 4Ալաբամայի համալսարանի նախկին պրոֆեսոր Էմի Բիշըպը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել երեք գործընկերների սպանության եւ եւս երեքին վիրավորելու համար: Համապատասխան դիմումները կնոջ պաշտպանությունը Հանթսվիլլի դատարանին է փոխանցել նախօրեին: Հետաքննության կարծիքով` 2010թ-ի փետրվարի 12-ին Բիշըպը հրացանից գործընկերների ուղղությամբ կրակ է բացել համալսարանի ամբիոնի նիստի ժամանակ: Արդյունքում նրանցից երեքը սպանվել է, եւս երեքը ծանր վիրավորվել են: Թե ինչն է եղել հարձակման պատճառը հստակ հայտնի չէ, սակայն ինչպես գտնում են համալսարանում` կինը հակասություններ ուներ համալսարանի ղեկավարության հետ, որը չէր ցանկանում նրա հետ պայմանագիրը երկարաձգել: Ի սկզբանե նա հրաժարվում էր իր մեղքը ճանաչել, սակայն հեռուստաալիքը ենթադրում է, որ Բիշապը գործարք է կնքել իշխանությունների հետ, որպեսզի խուսափի մահապատժից: Այդ գործարքի պայմանները հայտնի չեն: Դատախազությունը համաձայնել է նրա համար մի քանի ցմահ ազատազրկում է պահանջելու: Միաժամանակ Բիշապը մեղադրյալ է եւս մեկ գործով: Նրան մեղադրում են 1989թ. հարազատ եղբոր սպանության մեջ: Այն ժամանակ նա հայտարարել էր, թե զենքը պատահաբար է կրակել, սակայն այժմ նոր հանգամանքներ են պարզվել: Բիշըպի դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.