Logo

Articles

Facebook-ի շնորհիվ ձերբակալել են 50 գանգստերների

newy 8Facebook սոցիալական կայքի շնորհիվ Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է հանցախմբերի 50 գանգստերների: Ոստիկանները ցանցում հետեւել են նրանց վիճաբանությանը: Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Ռեյ Քելիի` Very Crispy Gangster եւ Rockstarz հանցախմբերի գանգստերներն իրար հետ ընկերանում էին, որ հետո վիրավորեն իրար: Նրանց վերջնականապես մատնել է ձեռքբերումներով պարծենալու ցանկությունը: Գանգստերների կողմից սոցկայքում տեղադրված գրառումներից մեկը սպանության խոստովանություն է եղել: Rockstarz-ի անդամները իրենց են վերագրել 2011թ. հունիսի 6-ին Ջանի Սանտյագոյի սպանությունը: Հանցագործներից մեկը լուսանկար է տեղադրել, որում նա կրում է Սանտյագոյի գոտին եւ ժամացույցը: Ձերբակալված 16-ից 23 տարեկան մոտ 50 անձանց մեղադրանքներ են ներկայացվել սպանության, մահափորձի, զենքի ապօրինի ձեռքբերման մեջ: 22 մեղադրյալներ Rockstarz-ի կազմում են, իսկ 27-ը` VCG-ի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.