Logo

Articles

Մաունթ Վաշինգթոնում այրված դիակ են գտել

firee 4Մաունթ Վաշինգթընի տարածքում այսօր գիշերը այրված մեքենա են հայտնաբերել, որում մահացած մարդ է եղել: Փրկարար ծառայությունն ահազանգը ստացել է ժամը 2-ի սահմաններում, 4800 Marmion Way հասցեից: Այրված դին գտել են Ford Expedition մակնիշի մեքենայի վարորդի նստատեղին: Գործը հետաքննում են սպանությունների բաժնի դետեկտիվները: Առայժմ հայտնի չեն ոչ մահվան պատճառները, ոչ էլ անգամ մահացած մարդու սեռը: Ոստիկանները չեն բացառել, որ մահացածին նախ սպանել են հրազենով, ապա այրել մեքենան: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության ներկայացուցիչ, լեյտենանտ Ջոզեֆ Հիլթնըրը նշել է, թե ժամը 1:38-ի սահմաններում Sycamore Park-ի շրջանում կրակոցներ են լսվել: Ոստիկանները խնդրել են տեղեկություններ ունենալու դեպքում զանգահարել  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.