Logo

Articles

Պարսկական ավտոբուսները բախվել են իրար

Created on Thursday, 13 September 2012 22:29 Written by AMGA TV

buuuuue 3Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեւանա լճի Ախթամար թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել պարսկական 2 ավտոբուսներ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են երկու Scania մակնիշի ավտոբուսները: Վթարի հետեւանքով մոտ մեկ տասնյակ վիրավորներ տեղափոխվել են Սեւան քաղաքի հիվանդանոց: Բոլոր վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների եւ վարորդների ինքնությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.