Logo

Articles

Լոս Զետասի հիմնադրին հանձնեցին ԱՄՆ-ին

ZZZEta 4Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ-ին են հանձնել Լոս Զետաս թմրակարտելի հիմնադիր Հեսուս Էնրիկե Ռեխոն Ագիլարին` Էլ Մամիտո մականունով, որը կասկածվում է 2011 թվականին փետրվարին Սան Լուիս Պոտոսի նահանգում Ամերիկյան էմիգրացիոն եւ մաքսային ոստիկանության գործակալ Ջեյմ Սապատայի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Միջադեպի հետեւանքով եւս մեկ գործակալ` Վիկտըր Ավիլան վիրավորվել էր: Հետաքննության վարկածով` թմրակարտելի անդամները կրակ էին բացել այն մեքենայի ուղղությամբ, որտեղ գտնվել են ամերիկացի գործակալները: Լոս Զետասի պնդմամբ, իրենք կարծել են, թե մեքենայում գտնվում են մրցակից թմրակարտելի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ հանցագործները մտադրված են եղել սպանել ԱՄՆ քաղաքացուն, եւ չեն շփոթել նրան, ինչպես իրենք են ասում, մրցակից թմրակարտելի անդամի հետ: Ռեխոն Ագիլարը ձերբակալվել է 2011թ. հուլիսին Մեխիկո նահանգում: Էնրիկե Ռեխոն Ագիլարը Լոս Զետասի հիմնադիրներից մեկն է եւ այդ խմբավորման երրորդ մարդը՝ ըստ կարեւորության: 2009 թ. ԱՄՆ-ում հայտարարել էին, որ նրա ձերբակալությանը նպաստող տեղեկություններ տրամադրելու համար կտրվի 5 մլն դոլար, եւս 2.5 մլն դոլար խոստանում էին Մեքսիկայի իշխանությունները: Ագիլարն առաջիկայում կանգնելու է Սան-Դիեգոյի դատարանի առջեւ եւ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.