Logo

Articles

Գլենդելում հայուհին փորձել է խեղդել իր դստերը

kherdel 4Գլենդելում 51-ամյա հայուհին մեղադրվում է պոլիէթիլենային պարկի միջոցով իր դստերը խեղդելու փորձի մեջ: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք գտնվել են իրենց տանը` 800 Fairmount Road հասցեում: Glendale News-Press-ի փոխանցմամբ, Մարալ Էուլմեսեկյանը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ 21-ամյա դստեր` Փաթիլ Էուլմեսեկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով: Նա ձերբակալվել է կիրակի օրը, այն բանից հետո, երբ նրա դուստրը փախել է հարեւանի տուն եւ օգնություն է խնդրել: Բըրբենքի ոստիկանության սերժանտ Դերին Ռայբըրնի խոսքով, դեպքը տեղի է ունեցել առավոտյան, ժամը 8:43-ի սահմաններում: Աղջիկը կարողացել է պատռել պարկը ու դուրս պրծնել տնից, նա հարեւաններին խնդրել է պարամեդիկներ կանչել: Մայրը ձերբակալվել է: Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել հանցագործության շարժառիթները: Մարալ Էուլմեսեկյանին առանց գրավի իրավունքի կալանավորել են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.