Logo

Articles

Ոստիկանները ձերբակալեցին կասկածյալին

shhh 4Լոս Անջելեսի ոստիկանությունը կանգնեցրել եւ ձերբակալել է սպանության մեջ կասկածվող անձին, որ Կալաշնիկովի ավտոմատով կրակոցներ էր արձակել քաղաքի կենտրոնում: Կասկածյալը` ով սպիտակ տղամարդ է եղել, ձերբակալվել է հատուկ ջոկատի կողմից, որը Սանսեթ-բուլվարի եւ Ռոզմանտ փողոցի խաչմերուկից հետապնդել է նրան: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Կասկածյալն անցել է կարմիր լույսի տակով, Բիքսըլ եւ 8-րդ փողոցների հատման կետում հարվածել մեկ մեքենայի եւ բախվել մի քանի անցորդների, որոնք, բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չեն ստացել: Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, սպիտակ լիմուզինից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սակայն նրան արագ վնասազերծել եւ ձերբակալել են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.