Logo

Articles

Հայաստանը շախմատի եռակի օլիմպիական չեմպիոն

shakhmat 5Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեկ 2.5:1.5 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ եւ երրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։ Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Զոլտան Ալմասիին, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղացին, համապատասխանաբար, Պետեր Լեկոյի, Ջուդիթ Պոլգարի եւ Ֆերենց Բերկեսի հետ։ Այսպիսով, հեղինակավոր մրցաշարում Հայաստանի շախմատիստները տարան 9 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ ոքի եւ մեկում պարտություն կրեցին։ Չինաստանի հավաքականը, որը պարտություն կրեց Ուկրաինայի թիմից, իսկ Ռուսաստանի թիմը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին եւ հավասարվեց հայաստանին, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանը հռչակվեց օլիմպիական չեմպիոն ու Ստամբուլում ծածանվեց մեր եռագույնը: Նշենք, որ այսօր Երեւանում մեծ շուքով դիմավորել են եռակի օլիմպիական չեմպիոններին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.