Logo

Articles

Դատարկված բնի ախտանիշ

yerekha 4Դատարկված բնի ախտանիշը հաճախ է անհանգստացնում մայրերին: Պարզվել է, որ կանանց 84 %-ը, որոնց երեխաները սեպտեմբերին գնացել են դպրոց, տխուր են եւ գտնվում են ընկճախտային վիճակում: Ընդհանուր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայրիկների 43%-ը սեպտեմբերի սկզբին տխրությամբ են վերաբերվում եւ ունեն միայնության զգացողություն, 22 %-ը անհանգստություն են զգում, իսկ 20 %-ն իրենց համարում են ձանձրալի եւ դժբախտ: Եվ միայն 12 %-ն է, որ թեթեւություն է զգում եւ կարծում, որ վերջապես իրենց զավակները վերադառնում են իրենց դասերին: Սակայն միաժամանակ մայրիկների քառորդ մասը կարծում է, որ իրենց զավակները լավ են զգում դպրոցում եւ ձեռք կբերեն նոր ընկերներ` վերադառնալով իրենց կյանքի սովորական ռիթմին: Ընդ որում՝ երեխաների 75 %-ը որոշակի լարվածությամբ է սպասում ուսումնական տարվա սկզբին, ինչը, սակայն, կարճ է տեւում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.