Logo

Articles

Արեւմտյան Նեղոսի տենդը մոլեգնում է ԱՄՆ-տարածքում

Created on Friday, 31 August 2012 01:40 Written by AMGA TV

westt 4Արեւմտյան Նեղոսի համաճարակն ԱՄՆ-ում խլել է 66 կյանք, ընդ որում՝ մահացու դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Թեքսըս նահանգում, որտեղ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնի տվյալներով, վերջին մեկ շաբաթում Արեւմտյան Նեղոսի տենդից վարակվածների թիվն աճել է շուրջ 40 տոկոսով: ԱՄՆ-ում այդ վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1999թ., իսկ այժմ սպառնում է անվտանգության լուրջ խնդիր դառնալ: Կենտրոնի պնդմամբ, սա տենդի բռնկման ամենալուրջ դեպքն է: Բոլոր նահանգներում, բացի Ալյասկայից եւ Հավաիից, վիրուսի հետքեր են հայտնաբերվել մոծակների, թռչունների կամ մարդկանց մոտ: ԱՄՆ-ում վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է հիվանդության 1590 դեպք, Թեքսըսում` 733: Վարակի փոխանցողների` մոծակների դեմ պայքարի համար բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում նաեւ Դալըսում, միջատասպան պատրաստուկներ են տարածում: Թեքսըսից բացի, Արեւմտյան Նեղոսի տենդից վարակման դեպքեր են գրանցվել նաեւ Միսիսիպի, Լուիզիանա, Հարավային Դակոտա եւ Օկլահոմա նահանգներում: Բժիշկները նշում են, որ ամենամեծ վտանգի են ենթակա 50 տարեկանից բարձր մարդիկ: Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին վարակվածների թիվը կաճի նոր տեմպով: Վարակը խոցում է կենտրոնական նյարդային համակարգը։ Հոկտեմբերին վարակվածությունը կարող է հասնել իր պիկին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.