Logo

Articles

Ամենաանփույթ վարորդները Վաշինգթոնում են

Created on Friday, 31 August 2012 01:31 Written by AMGA TV

anpuyt 4Ապահովագրական ընկերությունները հայտնել են, թե ԱՄՆ որ քաղաքի վարորդներն են ամենաանփույթը: Allstate ապահովագրական ընկերության տվյալներով, մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի վարորդները վթարի են ենթարկվում եւ ապահովագրական փաստաթղթեր լրացնում միջինը 4,7 տարի մեկ անգամ: վաշինգթոնցու` վթարի ենթարկվելու շանսերը 112 տոկոսով ավելին են, քանի այլ նահանգների բնակիչներինը: Երկրորդ տեղում Բալթիմորն է Մերիլենդ նահանգ, երրորդում Ռոդ-Այլընդի Փրովիդենսը: Ամենազգույշ վարորդներն ապրում են Հարավային Դակոտայի Սու-Ֆոլլս, Արիզոնայի Թուսան, Վիսկոնսընի Միլուոկի եւ Միզուրիի Քանզըս-Սիթի քաղաքներում: Նյու Յորքն ընդամենը 20-րդն է վտանգավոր ցանկում` զիջելով Մայամի, Սան-Ֆրանցիսկո եւ Լոս-Անջելես քաղաքներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.