Created on Thursday, 30 August 2012 01:33 Written by AMGA TV
Ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա մի կնոջ, ով հարազատ երեխային թողել էր մեքենայում, իսկ ինքը գնումներ էր կատարում Laguna Hills Mall առեւտրի կենտրոնում: Փոքրիկն ընդամենը երկու ամսական է եղել, եւ շոգ եղանակի ու փակ պատուհանների պատճառով նրա կյանքին իրական վտանգ է սպառնացել: Ֆերնանդա Գոմեզ-Սոտոսանոյին երեխայի նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության փոխանցմամբ, երեխան մնացել է փակ պատուհաններով մեքենայում առնվազն կեղ ժամ, մինչ մայրն առեւտուր էր անում Victoria's Secret խանութից: Երեխային զննել են պարամեդիկները, որոնց կարծիքով, նա այժմ հրաշալի վիճակում է: