Created on Thursday, 30 August 2012 01:24 Written by AMGA TV
Գլենդելի նախկին հայ բնակիչ Հենրիկ Սարդարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման մասնավոր ավանդատուներից 5 մլն դոլար շորթելու համար: Ինչպես հայտնում է Glendale News Press-ը, մեղադրյալի եղբայրն ու ավանդային ծառայության աշխատակիցը եւս ներգրավված են բարդ ու խճճված այս պատմության մեջ: Ըստ շրջանային դատավոր Վիրջինիա Ֆիլիփսի կայացրած վճռի` 44-ամյա Սարդարյանին պարտավոր է 5.4 մլն դոլար փոխհատուցում տրամադրել բոլոր տուժածներին, բացի այդ, եւս 100 հազար դոլար էլ` որպես տուգանք: Ավելի վաղ` այս տարվա հունվարին, Սարդարյանին ընդունել էր իր դեմ ներկայացված 5 կետանոց մեղադրանքը` վարկային խարդախության սխեմա կազմելու, խարդախության, դավադրության, փողերի լվացման վերաբերյալ: Բացի այդ, Սարդարյանին ընդունել է, որ գումարներ է վերցրել վարկատուներից եւ նպատակ չի ունեցել դրանք ետ վերադարձնել` չնայած վստահեցրել է, որ նրանց գումարներն ապահով ձեռքերում են: Սակայն իրականում նա օգտագործել է այդ ֆինանսները ձիավազքի մրցումներին խաղադրույքներ կատարելու համար: Նրա եղբայրը` Համլետ Սարդարյանին, կազատազրկվի սեպտեմբերի 10-ին, իսկ ավանդային ծառայության աշխատակից Ուանդա Թենին` հոկտեմբերի 15-ին: