Logo

Articles

Կանայք նախընտրում են Օբամային

Created on Thursday, 30 August 2012 00:10 Written by AMGA TV

kanayq 3Բռնաբարությունների եւ արհեստական վիժումների վերաբերյալ վեճում ԱՄՆ ներկայիս նախագահը կին ընտրողների ձայների քանակով գերազանցում է իր մրցակցին: Հարցումների համաձայն` ամերիկյան հասարակությունը դեմ է արհեստական վիժումներին, բայց ճնշող մասը դրանք արդարացնում է բռնաբարությունների եւ ինցեստների դեպքում, ինչը հակասում է հանրապետականների ծրագրին: Ռոմնիի օգտին է արտահայտվում կանանց միայն 24 տոկոսն այն դեպքում, երբ Օբամային սատարում է կանանց 54 տոկոսը: Պատճառն այն է, որ Օբամային հաջողվել է օգտվել հանրապետական սենատոր Թադ Էյքընի հայտարարությունից, թե աբորտ անել չի կարելի անգամ բռնաբարության դեպքում: Թեեւ Միթ Ռամնին ու Փոլ Ռայանը քննադատեցին իրենց կուսակցին, սակայն հանրապեռտականները շարունակում են զգալի կողմնակիցներ կորցնել կանանց շրջանում, ինչը կարող է կատաստրոֆիկ լինել նրանց համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.