Logo

Articles

Հոլիվուդում հարկադիր վայրէջք է կատարել ուղղաթիռը

Created on Wednesday, 29 August 2012 04:02 Written by AMGA TV

helico 9Հոլիվուդում օդում ծխապատվել է KTLA հեռուստաընկերությանը պատկանող ուղղաթիռը, եւ օդաչուն ստիպված են եղել հարկադիր վայրէջք կատարել դատարկ ավտոկայանատեղում: Ուղղաթիռում երկու մարդ է եղել, որոնք միջադեպի հետեւանքով չեն տուժել: Հրշեջ ծառայության փոխանցմամբ, ուղղաթիռից սկսել է ծուխ դուրս գալ յուղի արտահոսքի պատճառով, շարժիչի մեջ կրակ չի բռնկվել: Անսարքությունն առաջինը նկատել է մեկ այլ հեռուստաընկերության ուղղաթիռի օդաչուն, որը նախազգուշացրել է գործընկերներին, այլապես հետեւանքները կարող էին աղետալի լինել: Ծուխն անցել է օդաչուների խցիկ: Օդաչու Թամ Լինը հայտնել է, թե սկզբից պատրաստվում էր անսարք ուղղաթիռը իջեցնել տեղական դպրոցի ֆուտբոլային դաշտում, սակայն տեսնելով դատարկ կայանատեղին, որոշում է կայացրել իջեցնել մեքենան այնտեղ: Բարեբախտաբար ուղղաթիռը փափուկ վայրէջք է կատարել, եւ լուրջ բարդություններ չեն առաջացել, հայտնել է Լոս Անջելեսի հրշեջ գումարտակի հրամանատար Ջեֆֆ Էլդերը: Դեպքի ժամանակ ուղղաթիռը քրեական հետապնդում էր նկարում: Ի դեպ, ուղղաթիռում գտնվող երկրորդ անձի` լուսանկարիչ Ջեֆ Լաաբսի համար սա աշխատանքային երկրորդ օրն է եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.