Logo

Articles

Կատակասերին երկու անգամ հարվածել են մայրուղու վրա

Created on Wednesday, 29 August 2012 03:52 Written by AMGA TV

katak 5ԱՄՆ-ի քաղաքացու փորձը` ստիպել հայրենակիցներին հավատալ ձնեմարդու գոյությանը, դժբախտ ավարտ է ունեցել: Տղամարդը մահացել է բրդոտ կամուֆլյաժային հանդերձանքով (ըստ նրա` պետք է որ հենց այդ տեսքն ունենար ձնեմարդը) այն բանից հետո, երբ նրան երկու մեքենա է հարվածել մայրուղու վրա: Դեպքը տեղի է ունեցել Մոնտանա նահանգի Կալիսպել քաղաքում: Ոստիկան Ջիմ Շնայդերն ասել է, որ տղամարդը գնացել է աջակողմյան երթեւեկության հատվածով: Նա ասել է, որ տղամարդուն հարվածած առաջին մեքենայի ղեկին մի 15 տարեկան սոմերսցի աղջիկ է եղել: Մյուս հարվածողը եղել է նույն քաղաքի 17-ամյա մի բնակչուհի: Մահացածը Կալիսպել քաղաքի 44-ամյա բնակիչ Ռենդի Լի Թենլին է եղել: Տարօրինակ արարքի պատճառը ոստիկանները համարել են տղամարդու շատ հարբած լինելը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.