Created on Wednesday, 29 August 2012 03:38 Written by AMGA TV
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Լուիզիանայի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել Այզիկ արեւադարձային փոթորկի մոտենալու պատճառով: Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությանը եւ արտակարգ իրավիճակների համերկրային գործակալությանը հանձնարարված Է համակարգել բնակչությանն օգնություն ցույց տալու ջանքերը:
Դա նշանակում է, որ տեղական իշխանություններին համերկրային բյուջեից կհատկացվեն անհրաժեշտ միջոցներ եւ Ազգային գվարդիայի աջակցությունը:
Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ այսօր Այզիկը կհասնի մրրիկի ուժի եւ կմոտենա ԱՄՆ-ի հարավային ափին՝ Լուիզիանայի կամ Միսիսիպիի նահանգների շրջանում: Մրրկային նախազգուշացում է արդեն հայտարարված Մեքսիկական ծոցի ամբողջ հյուսիսային ափի համար: