Logo

Articles

Նախապատրաստվել էին Պետական հեղաշրջման եւ մահափորձի Օբամայի դեմ

Created on Wednesday, 29 August 2012 03:19 Written by AMGA TV

here 4Չորս ամերիկացի զինվորականներ ռազմական հեղաշրջում եւ նախագահի դեմ մահափորձ էին նախապատրաստում: Այդ մասին հայտարարել է Ջորջիա նահանգի դատախազությունը եւ նրա ներկայացուցիչ Իսաբել Փոլին: Դավադիրների մոտ Ֆորտ-Ստյուարտ ռազմաբազայում հայտնաբերել են զենք եւ զինամթերք: Զինամթերքի գնման համար ծախսվել էր 87 հազար դոլար: Փոլիի խոսքերով` հետաքննությունը հաստատել է, որ ձերբակալվածները մտել են Ֆորտ-Ստյուարտում գործող հակակառավարական ծայրահեղական «Ընդմիշտ անմահ, միշտ պատրաստ» խմբավորման մեջ: Նրա ղեկավարը շարքային Այզիք Ագիգին հրամայել է սպանել զորացրված 19-ամյա Մայքլ Ռորկին, որպեսզի նա իշխանություններին չմատնի դավադրության մասին: Ծայրահեղականներն անցած տարվա դեկտեմբերին հաշվեհարդար են տեսել Ռորկի եւ նրա հարսնացուի հետ ռազմաբազայի հարակից անտառում: Դատախազի տվյալներով` դավադիրները մտադիր էին գրավել ռազմաբազայի զինամթերքի պահեստները, պայթեցնել ներքին անվտանգության շենքը եւ Վաշինգտոնի ջրային կառույցները: Դրանից հետո նախատեսվում էր մահափորձ իրականացնել Օբամայի դեմ եւ պետական հեղաշրջում իրականացնել: Մեղադրյալները չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը գործող նախագահի դեմ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.