Logo

Articles

Արջը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

arjeee 6Ալյասկայի Դենալի ազգային զբոսայգում Grizzly տեսակի գորշ արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, արդյունքում մեկ տղամարդ մահացել է: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տղամարդը տեսնելով արջին այգու տարածքով անցնող գետի ափին, բավականին կարճ` մոտ 45 մ. հեռավորությունից փորձել է լուսանկարել: Սկզբում արջը ոչ մի ագրեսիա չի դրսեւորել, մոտ 8-րոպեանոց ֆոտոսեսիա է թույլ տվել, եւ միայն դրանից հետո է հարձակվել նրա վրա: Զբոսայգու աշխատակիցները ուղղաթիռով հասել են դեպքի վայր, նրան գտել զոհի հետ եւ սպանել: Ազգային զբոսայգու ներկայացուցիչներն ասել են, թե սա առաջին նման դեպքն է այգու գոյության ողջ պատմության մեջ: Մինչ զբոսայգի մտնելը, զբոսաշրջիկներին սովորաբար տեղեկացվում է, ինչպես իրենց պահել արջերի հետ հանդիպելու ժամանակ:Նման դեպքերում խորհուրդ է տրվում պահպանել առնվազն 400 մետր հեռավորություն: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.