Logo

Articles

Օբաման Ռոմնիին մեղադրել է տնտեսական ռադիկալիզմի մեջ

obbb 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գալիք նախագահական ընտրություններում իր հակառակորդ հանրապետական Միթ Ռամնիին մեղադրել է, որ նա ծայրահեղական հայացքներ ունի տնտեսական եւ սոցիալական հարցերի վերաբերյալ: Associated Press գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ հանրապետականների կողմից հայտարարված բարեփոխումները միայն կվնասեն ամերիկյան տնտեսությանը: ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների փոխադարձ քննադատությունը գնալով ավելի է սրվում: Դա ավելի նկատելի դարձավ այն ժամանակ, երբ Միթ Ռոմնին կոնգրեսական Փոլ Ռայընին, ով հայտնի է իր պահպանողական հայացքներով, իր գործընկեր հայտարարեց նախընտրական քարոզարշավում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.