Logo

Articles

Էլեկտրական հոսանքից երկու կին է մահացել

Created on Friday, 24 August 2012 00:35 Written by AMGA TV

valleyv 5 Երկու կին է մահացել էլեկտրական հոսանքի հարվածից, երբ մեքենան բախվել է հրշեջ պոմպին եւ էլեկտրական վահանակին Վյալի Վիլըջում: Եւս 8 մարդու տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 9-ի սահմաններում, 12000 block of Magnolia Boulevard հասցեում, Laurel Canyon Boulevard-ի մերձակայքում: Հրշեջ ծառայության փոխանցմամբ, մահացած կանանցից մեկը ամենայն հավանականությամբ մեքենայի վարորդն է եղել, իսկ մյուսը փորձել է փրկել նրան: Երբ հրշեջները ժամանել են, կանայք արդեն մահացած են եղել: Դեպքի վայր մասնագետներ են ժամանել, որպեսզի փակեն ջրի հոսքն ու անջատեն հոսանքը, որը սպառնում էր նաեւ հարակից տարածքներին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.