Logo

Articles

Հրդեհ Իսթ Գլենդելում

glend 5Իսթ Գլենդելի բազմաբնակարանային շենքում բռնկված հրդեհը 225 հազար դոլարի վնաս է հասցրել եւ երեք ընտանիքի թողել է առանց տանիքի: ՄԻջադեպի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել մի հրշեջ, երբ փորձում էր մարել տանիքի հրդեհը: Քաղաքի պաշտոնական ներկայացուցիչ Թամ Լորընցը հայտնել է, թե հրդեհը բռնկվել է 300 block of McHenry Road հասցեում: Հրդեհաշիջման աշխատանքներին օգնելու են նաեւ Բըրբենքից ժամանած փրկարարները, իսկ ճանապարհի հատվածը փակվել է մի քանի ժամով: Հրդեհը 150 հազար դոլարի վնաս է հասցրել շենքին, եւս 75 հազար ներքին հարդարանքին: Երեք ընտանիք, ընդհանուր հաշվով 9 մարդ լուրջ նյութական վնասներ են կրել հրդեհի հետեւանքով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.