Logo

Articles

US Open-ի մրցավարը սպանել է ամուսնուն

Created on Thursday, 23 August 2012 00:35 Written by AMGA TV

OPEN  4Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության մրցավարներից 70-ամյա Լոիս Գուդմենն ամուսնու սպանության մեղադրանքով ձերբակալվել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկում: Դատախազության փոխանցմամբ, նա այժմ գտնվում է մեկուսարանում եւ սպասում Լոս Անջելես արտաքսվելուն: Թենիսի մրցավարը մեղադրվում է ապրիլի 17-ին Լոս Անջելեսի իր տանը 80-ամյա Ալան Գուդմենին բաժակի հարվածներով սպանելու մեջ: Կինը ոստիկանությանը հայտնել էր, թե ամուսինն ընկել աստիճանից` սրտի նոպայից հետո: Սակայն կնոջ պատմությունը ոստիկաններին արժանահավատ չի թվացել: Օգոստոսին գործը վերաորակավորվել էր որպես սպանություն եւ ուղարկվել էր դատարան, իսկ Գուդմենին ձերբակալելու որոշումն ուղարկվել էր Նյու Յորք, որտեղ նա մասնակցում էր մրցումների: US Open-ի կազմակերպիչները հայտնել են, թե տեղյակ չեն եղել այս պատմության մասին: Գուդմենն արդեն 10 տարի սպասարկում է Մեծ սաղավարտի մրցաշարը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.