Logo

Articles

Վեն Նայսում թմրալաբորատորիա են հայտնաբերել

themra 4 Ոստիկանությունը մարիխուանայի լաբորատորիա է հայտնաբերել Վեն Նայսում երեկ առավոտյան: Շինությունում թմրանյութի մոտ 800 թուփ է եղել: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, թե դեռ վաղ է գնահատել թմրանյութը, քանի որ դրանք տարբեր հասունության եւ չափի են եղել: Ոստիկանները ահազանգ էին ստացել, որ 15800 block of Stagg Street հասցեում թմրանյութ է պահվում: Դեպքի վայր ժամանելով` ոստիկանները նկատել են, որ արտաքին դուռը բաց է: Շենքում որեւէ մեկը չի եղել, եւ ոստիկանները առգրավել են մարիխուանայի ողջ չափաքանակը: Ըստ իրավապահների, նախկինում Stagg Street-ից մինչեւ Densmore Avenue-ն ընկած հատվածում փակել էին բոլոր լաբորատորիաները, սակայն դրանք կրկին վերսկսել են մարիխուանայի արտադրությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.