Logo

Articles

Մերիլենդում գնացքը դուրս է եկել ռելսերից

gnacq 4Մերիլենդում բեռնատար գնացքը վթարի է ենթարկել: Էլիքոթ Սիթիի մոտ տեղի ուենցած միջադեպի հետեւանքով զոհվել է 19 տարեկան երկու ուսանողուհի: Միջադեպը տեղի է ունեցեծ երեկ կեսգիշերին մոտ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարզելու վթարի հանգամանքները եւ մահացած աղջիկների` ռելսերի վրա հայտնվելու պատճառը: Քննության տվյալներով, Զոհվել են Վըրջինիայի James Madison University-ի ուսանողուհի Էլիզաբեթ Քանուեյ Նասսն ու Դելավերի համալսարանի ուսանողուհի Ռոզ Լուիզ Մեյըրը: Նրանք կանգնած են եղել կամրջի ծայրին, երբ ածուխ տեղափոխող գնացքն անցել է աղջիկների վրայով, ապա դուրս եկել ռելսերից: Դեռահասների դիակները հայտնաբերվել են ավելի ուշ, թափված ածուխի միջից: Հավըրդ շրջանի շերիֆի գրասենյակը ներկայումս սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Պարզվել է, որ գնացքի երեք հոգանոց անձնակազմը արտառոց որեւէ բան չի նկատել վթարից առաջ: Նրանք մարմնական վնասվածքներ չեն ստացել, իսկ գնացքի 80 վագոններից առաջին 21-ը, նաեւ լոկոմոտիվը, դուրս է եկել ռելսերից: Հայտնի է, որ վթարի ժամանակ բեռնված գնացքն ընթացել է ժամում 25 մղոն արագությամբ: Վթարի հետեւանքով վնասվել են նաեւ հեռահաղորդակցության սարքավորումները, որոնք տեղադրված էին հարեւանությամբ: Գնացքը տեսախցիկներ է ունեցել եւ այժմ ոստիկանները հետազոտում են դրանք:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.